Tuesday, 6 September 2016

Erexa 57






+

Մայր-երեխա հիվանդագին կապը վտանգում է երեխայի առողջությունը Compartir este Երեխայի հանդեպ չափազանց ուշադրությունը հանգեցնում է մի շարք հոգեբանական խնդիրների. երեխան դժվար է ինտեգրվում շրջապատին: Հոգեբան Իրինա Բաղդասարյանն ասում է, որ անգամ բժշկահոգեբանական տերմին ունեցող մայր-երեխա սերտագույն կապը երեխայի մոտ առաջացնում է ագրեսիա, պահանջկոտություն, կապրիզներ: Երբ մայրը «դողում է» երեխայի վրա, դա զգում է փոքրիկը եւ սկսում է չարաշահել այդ հոգատարությունը: Այսկերպ առաջանում է հիվանդագին կապ մոր եւ մանկան միջեւ: Հոգեբանի խոսքով `կարեւոր է չխախտել այն դաշտը, որը փոքրիկինն է. երեխան անգամ մոր արգանդի մեջ ունի որոշակի դիստանցիա: «Ինը ամիս մենք կրում ենք նրան մեր մեջ, բայց դրանից հետո նա ազատ է: Մի կապեք նրան ձեզ արհեստականորեն, մի ստիպեք նրան մնալ ձեր կողքին. որքան ազատ թողնեք, այնքան ձեր հարաբերություններն ավելի ճիշտ մակարդակի վրա կլինեն, եւ կխուսափեք հետագա խնդիրներից », - նշում է Իրինան: Հաճախ մայրերն իրենց հետ են քնեցնում երեխաներին, ու հետո, երբ առանձնանալու պահն է գալիս, երկուսի մոտ էլ վախեր են նկատվում: «Դա սխալ մտածելակերպի արդյունքն է, - ասում է հոգեբանը, - Հասարակ օրինակ` եթե մայրը վախենում է, որ երեխան դուրս կգա եւ կհիվանդանա, ապա դա դառնում է մի մեծ խնդիր երեխայի համար: «Ինձ դրսում վտանգ է սպառնում», - մտածում է փոքրիկը »: Երբ ընտանիքում առողջ հարաբերություններ են, երեխան բոլոր իրադրություններում կարողանում է իրեն ճիշտ դրսեւորել: Հոգեբանի խոսքով `հենց չափազանց մեծ ուշադրության հետեւանքով է, որ անգամ հասուն տարիքում տղաները չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, կառուցել իրենց ընտանիքը: «Մեր հայ իրականությունում շատ ենք հանդիպում, երբ ծնողներն ուզում են, որ իրենց մինուճար տղան անպայման իրենց հետ ապրի, բայց ինչու պետք է թողնել որոշակի տարածություն. չէ որ նա էլ կարիք ունի իրենը կառուցելու: Դա հետագայում հանգեցնում է մի շարք սթրեսների `ոչ միայն տղայի մոտ, այլեւ նրա կնոջ», - ասում է հոգեբանը: Artículo anterior Մանկական սննդային ալերգիան նման է եղինջի կծածի Siguiente artículo Ինչու է փոքրիկը ծծում մատները




No comments:

Post a Comment